Մեր մասին

2002 թվականի փետրվարի 1-ը Ղարաբաղ Տելեկոմի համար դարձավ պատմական օր. այն նշանավորվեց բջջային առաջին զանգով: 

Սկսած 2002 թվականի փետրվար ամսից, երբ Ղարաբաղ Տելեկոմը սկսեց իր գործունեությունը` հիմնադիր պարոն Պիեռ Ֆատտուշի ղեկավարությամբ, ընկերությունը պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր` նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը Լեռնային Ղարաբաղում` ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը և ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ: 

Իր գործունեության սկզբից ընկերությունը սկսեց տրամադրել բջջային և անշարժ հեռախոսային ծառայություններ: Իսկ արդեն 2002 թվականի հոկտեմբերից Ղարաբաղ Տելեկոմը սկսեց տրամադրել ինտերնետի ծառայություններ Ստեփանակերտում և 2003 թվականի հունվարից` բոլոր շրջաններում: 2003 թվականի ապրիլից ընկերությունը բացեց առաջին ինտերնետ-սրահները: 

Չնայած Լեռնային Ղարաբաղի բարդ ռելիեֆի, Ղարաբաղ Տելեկոմը հաջողությամբ է ապահովում ցանցային ծածկույթը ամբողջ տարածքում` շրջաններում կառուցելով բջջային հեռախոսակապի նոր կայաններ: Դրանց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով: 
Արմատական վերակառուցման և ընդլայնման ենթարկվեցին մայրաքաղաք Ստեփանակերտի, բոլոր շրջկենտրոնների և խոշոր գյուղական բնակավայրերի ֆիքսված հեռախոսակապի գծային ցանցերը: Անալոգային ավտոմատ հեռախոսակայանը փոխարինվեց թվային հեռախոսակայանով, որը հնարավորություն տվեց մատուցել բաժանորդներին բազմաթիվ նոր որակյալ ծառայություններ: 

Նոր հեռախոսակայանի բոլոր բաժանորդների համար հնարավորություն ստեղծվեց օգտվել ինտերնետ ծառայությունից: Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացվել են ինտերնետ-հոսքի ծավալները: 

Ղարաբաղ Տելեկոմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խոշոր հարկատուներից մեկն է, այլ նաև խոշոր գործատու, որը մշտական աշխատանքով ապահովել է բազմաթիվ մարդկանց: Որպեսզի ունենանք լավագույնս անձնվեր, որակավորված աշխատակազմ, մեր համակարգը ենթարկվում է և կշարունակվի ենթարկվել հիմնավոր բարեփոխման և վերակառուցման: Մենք գնահատում ենք մեր աշխատակազմը, որովհետև կարճ ժամանակահատվածում հասնելով բազմաթիվ և աներևակայելի նվաճումների, այն ցուցաբերեց մեծ եռանդ, նվիրվածություն և ոգևորություն: Այսօր, երբ աշխարհում կատարվում են տեխնոլոգիական նորանոր նվաճումներ, որոնք մեծ ներգործություն են ունենում մեր կյանքի վրա, Ղարաբաղ Տելեկոմը խոստանում է քայլել ժամանակի հետ համատեղ: Եվ Ղարաբաղ Տելեկոմը հպարտ է ծառայել Արցախի ժողովրդին և, որ հաջողությամբ կատարում է իր պարտավորությունները: 

Ղարաբաղ Տելեկոմի առաքելությունը և ջանքերը հետապնդում են մեկ նպատակ` լինել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջնակարգ ընկերություն` ապահովելով Արցախը անխափան կապով արտաքին աշխարհի հետ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ղարաբաղ Տելեկոմի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և միշտ պատրաստ ենք մեծ ուրախությամբ լսել և ընդունել Ձեր առաջարկությունները:


Ղարաբաղ Տելեկոմի Ղեկավարություն