Հաշվապահ

Ենթբաժինը` Հաշվապահություն

Մասնաճյուղ` Մարտակերտ

Պաշտոնի նպատակը

Կազմակերպել և կատարել հաշվապահական հաշվառման գործընթացները ընկերության հաշվապահության գործառույթների անխափան աշխատանքը ապահովելու նպատակով` ԼՂՀ օրենսդրության, տնօրինության հրահանգների շրջանակներում:

Հիմնական գործառույթները

Մարումների, գործարքների իրականացում

  • Ապահովել ամենօրյա մարումների, տեղադրումների և այլ գործարքների գրանցման ճշտությունը:
  • Ավագ հաշվապահի հետ համաձայնեցնել մասնաճյուղի բոլոր հաշվապահական գործառույթները:

Աշխատակիցների թղթաբնության կազմակերպում

  • Ձևակերպել աշխատանքի ընդունվող նոր աշխատողների փաստաթղթերը և դրանք ուղարկել ընկերության Հ և ԱՀ ենթաբաժին:
  • Մարդկային ռեսուրսների բաժնին ներկայացնել աշխատողների մասին համապատասխան փաստաթղթեր:

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Գործունեության ամբողջ ընթացքի մասին զեկուցել մասնաճյուղի տնօրենին:
  • Արտացոլել դրամարկղի և բանկի մուտքերը համապատասխան հաշվետվություններում:
  • Կատարել տնօրինության կողմից տրված այլ մասնագիտական առաջադրանքներ:

Այլ գործառույթներ 

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ աշխատողի փոխարինում:

Որակավորումներ և ունակություններ`

  • Հաշվապահական հաշվառման օրենսդրություն 
  • Հայերեն, ռուսերեն,անգլերեն լեզուների իմացություն
  • Հայկական Ծրագրեր (լավ իմացություն) MS Office (լավ իմացություն)
  • Բարձրագույն (բակալավր) տնտեսագիտական
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ