Կոմերցիոն տնօրեն

Բաժին` Կոմերցիոն բաժին 

Պաշտոնի նպատակը`

  • Ղեկավարել մարքեթինգի, վաճառքի և բաժանորդների սպասարկման ենթաբաժինների անձնակազմը
  • Վերահսկել կադրերի հավաքագրումը և բարելավել բաժնի աղբյուրների օգտագործումը
  • Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության դերը շուկայում և եկամտաբերությունը, ապահովել ուժեղ մրցունակ դիրք և ստեղծել բրենդի դրական արժեք

   Հիմնական գործառույթները`

  • Համակարգել տարեկան վաճառքի կանխատեսումների, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի, ինչպես նաև բաժնի համար կադրերի հավաքագրման նախապատրաստումը, ներկայացումը և քննարկումը
  • Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ` արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը
  • Սահմանել կոմերցիոն ռազմավարությունը, գործունեությունը և կանխատեսումները
  • Մշակել պլաններ ընկերության դրական բրենդի ապահովման համար
  • Քայլել բջջային հաղորդակցության ոլորտի նորությունների, միջավայրի և շուկայի փոփոխությունների հետ համատեղ
  • Առաջնորդել ապրանքների ստեղծման, փոփոխությունների և զարգացման համար պատասխանատու միջֆունկցիոնալ թիմերը
  • Մշակել և զարգացնել բաժանորդների փոփոխվող պահանջները բավարարող ռազմավարություններ և ներթափանցել նոր շուկաներ կամ որմնախորշեր
  • Վերահսկել պլաններ և ծրագրեր` շուկայական դերը, ծավալը և օպտիմալ արդյունքներն ապահովելու համար
  • Հետևել հասարակության հետ կապերի նախաձեռնություններին, այդ թվում` մամուլի հրատարակումներին, գովազդներին, մարքեթինգի նյութերին ու հրապարակումներին և ինտերնետ մարքեթինգին

Որակավորումներ և ունակություններ`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նույն պաշտոնում, ցանկալի է հեռահաղորդակցության ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ զգալի թվով աշխատողներ և տարբեր հետաքրքրություններ ու նախադրյալներ ունեցող կազմակերպություններում վերադաս ղեկավարության ոլորտում
  • Աշխատանքային փորձ ռազմավարական պլանավորման, հաղորդակցության պլանավորման և կառավարման, մարքեթինգի և մամուլի հետ կապերի ոլորտում
  • Գերադասելի են հեռահաղորդակցության ոլորտի գիտելիքներ
  • Առաջնորդելու և թիմի հետ աշխատելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Շարժունակ անձնավորություն (հնարավոր են վերահանձնարարություններ)
  • Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան` կենտրոնացված մարքեթինգի կամ հաղորդակցության վրա
  • Գերադասելի են կայուն գիտելիքներ ֆինանսների ոլորտում