Իրավաբան

Ստորաբաժանում` Իրավաբանական

Պաշտոնի նպատակը`

Կազմակերպել և իրականացնել իրավաբանական փաստաթղթերի հետ աշխատանքը և պարտքերի հավաքագրման գործընթացը ընկերության շահերի պաշտպանությունը ապահովելու նպատակով` ԱՀ օրենսդրության և իրավական ակտերի, ինչպես նաև Ընկերության ներքին Ընթացակարգերի  շրջանակներում:

Հիմնական գործառույթները.

Իրավաբանական փաստաթղթերի  մշակում և պատրաստում

  • Անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերում:
  • Իրավաբանական այլ փաստաթղթերի (դիմումներ, նամակներ և այլն) պատրաստում:
  • Ընկերության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրավաբանական խախտումների վերաբերյալ փաստաթղթերի պատրաստում` քննչական և դատական մարմիններ ներկայացնելու համար:

Պարտքերի հավաքագրում

  • Պարտապան բաժանորդների ցանկի մշակում և փաստաթղթերի հավաքագրում:
  • Պարտքերի գանձման (հայցադիմումներ, վճարման կարգադրություններ արձակելու դիմումներ և այլն) փաստաթղթերի կազմում  և ներկայացում դատարան:
  • Մասնակցություն դատական նիստերին և հայցերի պաշտպանության իրականացում:
  • Դատական մարմիններին տրամադրվելիք տեղեկատվության նախապատրաստում:  

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Հաշվետվությունների ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի:

Այլ գործառույթներ

  • Ընկերության մյուս բաժիններին իրավաբանական խորհրդատվության տրամադրում:
  • Վարույթի մեջ գտնվող և ավարտված դատական գործերի հաշվառում և պահպանում:
  • Աշխատողներին նյութական և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նյութերի ձևակերպման աշխատանքներում մարդկային ռեսուրսների բաժնի հետ փոխգործակցություն և օժանդակություն:
  • Գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում:

Հավելյալ գործառույթ

  • Գլխավոր տնօրենի թույլտվությամբ`գլխավոր իրավաբանի կողմից տրվող  հատուկ  հանձնարարությունների կատարում:

Որակավորումներ և ունակություններ

  • Բարձրագույն (բակալավր), իրավաբանական
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office, DOS (լավ իմացություն)
  • ԱՀ օրենսդրություն (լավ իմացություն) 
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ իրավաբանի պաշտոնում