Ակտիվացրո´ւ ՍՈՒՊԵՐ փաթեթը և շահի´ր

Շահի´ր շաբաթական 50,000 դրամ (5 շաբաթ), ԳԼԽԱՎՈՐ մրցանակ՝ 500,000  դրամ և մի շարք այլ նվերներ:

Միացիր խաղարկությանը հիմա:

Պարզապես ակտիվացրո´ւ «Սուպեր» փաթեթը հավաքելով *222*1# հրահանգը և ստացի´ր հնարավորություն դառնալու մեր հաջողակ հաղթողը:

Պայմանները ներկայացված են ստորև.

«ՍՈՒՊԵՐ» փաթեթ

  • Փաթեթը ներառում է 10 ներցանցային րոպե:
  • Ակտիվացման արժեքը կազմում է 200 ՀՀ դրամ:
  • Փաթեթը հնարավոր է ակտիվացնել օրական մեկ անգամ:
  • Տրամադրված րոպեների, ինչպես նաև ակտիվացված փաթեթների քանակը ստուգելու համար հավաքիր *222#:
  • Փաթեթը կգործի ակտիվացման պահից սկսած և ինքնաբերաբար կապաակտիվանա օրվա վերջում՝ ժամը 23:59:59-ին:
  • Փաթեթը հասանելի է միայն կանխավճարային բաժանորդներին:
  • Փաթեթը չի գործում ռոումինգում:

Շաբաթական խաղարկություն

Շաբաթական խաղարկությանը միանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել փաթեթը 3 և ավելի անգամ նույն շաբաթվա ընթացքում: Յուրաքանչյուր շաբաթ կխաղարկվեն 50,000 ՀՀ դրամ և մի շարք այլ նվերներ:

  • Տրամադրված րոպեները կակտիվացվեն բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային հեռախոսահամարին:
  • Յուրաքանչյուր 3 ակտիվացման համար բաժանորդը ստանում է հատուկ կոդ:

Մեծ խաղարկություն

Բոլոր նրանք, ովքեր ամբողջ առաջարկի ընթացքում ակտիվացնեն  ՍՈՒՊԵՐ փաթեթը 20 և ավելի անգամ, կստանան հնարավորություն շահելու 500,000 ՀՀ ԴՐԱՄ և այլ արժեքավոր նվերներ:

  • Խաղարկվող 500,000 ՀՀ դրամը կտրամադրվի հաղթողին հետևյալ տեսքով՝ 250,000 ՀՀ դրամ կանխիկ և 250,000 ՀՀ դրամ բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային   հեռախոսահամարին: Տրամադրված գումարը ենթակա է օգտագործման կանխավճարային ցանկացած ծառայության համար՝ 5 ամսվա ընթացում:
  • Յուրաքանչյուր 20  ակտիվացման համար բաժանորդը ստանում է հատուկ կոդ:
  • Մեծ խաղարկությունը տեղի կունենա մայիսի 9-ին:

Նշենք, որ

  • Խաղարկության մասնակիցների ցանկը կհրապարակվի Ղարաբաղ Տելեկոմի պաշտոնական կայքէջում՝ յուրաքանչյուր խաղարկությունից առաջ:
  • Համաձայն տեղադրված ցանկի, յուրաքանյուր մասնակից նախապես կարող է տեղեկանալ իր անհատական կոդի/կոդերի մասին:
  • Կայքում ցանկի տեղադրման օրվանից սկսած խաղարկության մասնակիցները համարվում են սույն պայմաններին տեղեկացված և պարտավոր են պահպանել դրանք: Նշված պայմանների խախտման դեպքում մասնակիցն ենթակա է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Խաղարկության միջոցառմանը հրավիրված հյուրերի կողմից պատահականության սկզբունքով կընտրվեն հաղթողները:
  • Հյուրերի ներկայությամբ հաղթողի թեկնածուի հեռախոսահամարին կկատարվի հեռախոսազանգ, և նրանք կտեղեկացվեն հաղթանակի մասին:
  • Խաղարկության կազմակերպիչը պատասխանատու չէ հեռախոսազանգի արդյունքում բաժանորդի անհասանելի լինելու կամ անպատասխան մնալու հանգամանքների և դրա հետևանքների համար: Նշված հանգամանքների և դրա հետևանքների ռիսկը կրում է տվյալ բաժանորդը:
  • Առաջարկն ակտիվ է մարտի 12-ից մայիսի 7-ը ներառյալ

Բաց մի´ թող քո հնարավորությունը: ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ բոլորին:

 

Խաղարկվող նվերներ

Նվերների քանակ

Րոպեների վավերականության ժամկետ

500 ներցանցային րոպե

15

1 ամիս

Ոսկե կարգավիճակի հեռախոսահամար+500 ներցանցային րոպե

8

1 ամիս

500,000 ՀՀ դրամ

1

-

09:41 12/03/2018