Տոնական բարեգործական ծրագիր

Երեխաների հետ երջանկությունը կիսելու համար գոյություն չունի ավելի հարմար ժամանակ, քան ամանորյա տոները:

Դեկտեմբերի 31-ին Ղարաբաղ Տելեկոմը անցկացրեց հերթական բարեգործական ծրագիրը Արցախի Հանրապետության մանուկների համար: Այս հատուկ օրը Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկն այցելեցին «Արևիկ» մանկական բուժմիավորում և անցկացրին երեխաների հետ նրանց առօրյան, դարձնելով այն տարբերվող բոլոր այլ օրերից:

Այս հիասքանչ օրվա ընթացքում երեխաների աչքերը արտացոլում էին իրական երջանկություն:

Օրը վերածվեց իսկական հեքիաթի՝ լի անակնկալներով և բազմապիսի նվերներով:

Միջոցառման վերջում Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը մաղթեցին երեխաներին առողջություն և բոլոր իղձերի իրականացում:

 

Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը միշտ պատրաստ է աջակցել և շարունակաբար իրականացնել բարեգործական ծրագրեր՝ Արցախի Հանրապետության լուսավոր ապագայի համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

11:23 31/12/2017