Լավագույն ծառայությունները մեկ մատչելի փաթեթում

Ղարաբաղ Տելեկոմն ուրախ է մեկնարկել նոր առաջարկ «Ընտանեկան» փաթեթ ծառայության գործող բաժանորդների համար:

Համաձայն տվյալ առաջարկի` ծառայությունից օգտվող բոլոր բաժանորդները կստանան հնգական տոմս: Վերոհիշյալ տոմսերը բաժանորդը կարող է նվիրել իր մտերիմներին և առաջարկել օգտվել «Ընտանեկան» փաթեթ ծառայությունից հատուկ պայմաններով: Յուրաքանչյուր ոք, ով բաժանորդագրվի ծառայությանը, կստանա հնարավորություն օգտվելու ծառայությունից 1 ամիս անվճար: Նույն հնարավորությունը կստանա նաև գործող բաժանորդը (առավելագույնը 5 անվճար ամիս): Ավելին, բոլոր գործող բաժանորդները որպես նվեր կստանան ոսկե և պլատինե կարգավիճակի կանխավճարային հեռախոսահամար:

  • Գործող և նոր բաժանորդները կստանան ծառայությունից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն՝ անկախ պայմանագրի գործողության ժամկետից: Այսինքն, բացի տրամադրված անվճար մեկ ամսից, բաժանորդները պետք է պարտադիր օգտվեն «Ընտանեկան» փաթեթից՝ պայմանագրով սահմանված ժամկետներում (12 ամիս):
  • Եթե գործող բաժանորդի տրամադրած տոմսով միանա 1 նոր հաճախորդ, ապա գործող բաժանորդը կստանա ոսկե կարգավիճակի կանխավճարային հեռախոսահամար:
  • Չորրորդ բաժանորդի միացումից նա կստանա նաև հավելյալ պլատինե կարգավիճակի կանխավճարային հեռախոսահամար:
  • Տոմսերը վավեր կլինեն մինչև 2017թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Կատարե´ք լավագույն ընտրությունը: Բաժանորդագրվե´ք «Ընտանեկան» փաթեթին:

11:58 21/06/2017