Փաթեթներ

Ամենաանհրաժեշտ ծառայությունները՝ մեկ միասնական փաթեթում:

Միացիր «Ընտանեկան» փաթեթին և ստացիր IP հեռուստատեսություն, բարձր արագությամբ ֆիքսված համացանց և խոսելաժամանակ ֆիքսված (VoIP) և բջջային ցանցերում:

Փաթեթում ներառված IPTV ծառայությունն ապահովում է գերժամանակակից հնարավորություններով օժտված բարձրորակ հեռուստադիտում հեռուստաալիքների լայն շրջանակով: Դրա շնորհիվ Դուք կարող եք դիտել բաց թողնված հաղորդումը կամ ֆիլմը, դադարեցնել ուղիղ եթերը և որոշ ժամանակ անց վերսկսել այն, ինչպես նաև դիտել ընթացիկ հաղորդումը սկզբից:

Ծառայությունը հասանելի է 2 տարբերակով՝ թույլ տալով ընտրել Ձեր հաղորդակցման պահանջներին ամենահամապատասխանը: 

Ծառայություններ

Փաթեթ 

«Արծաթ» 

«Ոսկի» 

IP հեռուստատեսություն, ալիք 

50

100

Ֆիքսված համացանցի արագությունՄբ/վրկ

4

8

Ֆիքսված համացանցի ծավալ բարձր արագությամբ, ԳԲ 

100

200

Ֆիքսված ցանցից Ղարաբաղ Տելեկոմի ֆիքսված ցանցեր տրամադրվող րոպեներ (VoIP) 

1,000

2,000

Ֆիքսված ցանցից Ղարաբաղ Տելեկոմի բջջային ցանցեր տրամադրվող րոպեներ (VoIP) 

60

90

Բջջային ցանցից Ղարաբաղ Տելեկոմի Ֆիքսված և բջջային ցանցեր տրամադրվող րոպեներ 

100

200

Ամսավճար, դրամ

7,900 

9,500

 

  • IP հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս՝ հեռուստաալիքների հետ մեկտեղ, օգտվել «YouTube» հավելվածից:
  • «Ոսկի» փաթեթի բաժանորդներն ունեն բացառիկ հնարավորություն օգտվել «Տեսավարձույթ» ծառայությունից, որը թույլ է տալիս դիտել ամսական 5 ֆիլմ տեսադարանում ընդգրկված բազմաժանր ֆիլմերից և մուլտֆիլմերից:
  • Ֆիքսված համացանցի նախանշված ծավալի սպառումից հետո տրամադրվող բարձր արագությունը կնվազեցվի մինչև 1 Մբ/վրկ արագության:
  • Բջջային ցանցում տրամադրվող րոպեները կգործեն միայն կանխավճարային հեռախոսահամարների համար: Տվյալ րոպեներից օգտվելու համար բաժանորդները կարող են փոխել իրենց հետվճարային հեռախոսահամարը կանխավճարայինի:
  • Րոպեների մնացորդի մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է հավաքել՝ *124#.
  • Ֆիքսված և բջջային հեռախոսակապերի համար տրամադրված րոպեները սպառելուց հետո կգործեն հաստատված սակագները.
  • Տրամադրվող րոպեները չեն գործում ռոումինգում.

Ընտանեկան փաթեթի հեռուստաալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: