Բիզնես լուծում կորպորատիվ հետվճարային բաժանորդների համար

Բիզնես լուծում կորպորատիվ հետվճարային բաժանորդների համար: Միացեք «Սթարթ» փաթեթին և ստացեք րոպեներ դեպի Արցախ և ՀՀ, ներցանցային SMS-ներ ու շարժական համացանցի ծավալ:

Հետվճարային «Սթարթ» փաթեթներն ամբողջությամբ տրամադրվում են ամսվա առաջին օրը տվյալ փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում՝ փաթեթի բաժանորդային վարձը և փաթեթով տրամադրվող րոպեները, SMS-ներն ու ԳԲ-երը հաշվարկվում են մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Անվանում 

Համացանցի ծավալ, ԳԲ

Ներցանցային

 հաղորդագրություններ

Րոպեներ դեպի Արցախ և ՀՀ

Վավերականության ժամկետ 

Սակագին 

«Սթարթ 1» 

5

200

300

Ընթացիկ ամսվա վերջ

2,200 դրամ

«Սթարթ 2»

7

400

500

3,500 դրամ

«Սթարթ 3»

12

600

700

5,000 դրամ

  • Տվյալ առաջարկը հասանելի է միայն հետվճարային կորպորատիվ բաժանորդների համար:
  • Փաթեթը գործելու է ակտիվացման պահից մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը ներառյալ (23:59:59):
  • Փաթեթի ակտիվացման համար բաժանորդը պետք է համապատասխան փաստաթղթով և կնիքով /առկայության դեպքում/ այցելի ՂՏ «Վաճառքի և կրեդիտների վերահսկման» բաժին և լրացնի համապատասխան փաստաթուղթը:
  • Փաթեթը փոփոխելու կամ ապաակտիվացնելու համար բաժանորդը պետք է համապատասխան փաստաթղթով և կնիքով /առկայության դեպքում/ այցելի ՂՏ «Վաճառքի և կրեդիտների վերահսկման» բաժին:
  • Եթե բաժանորդն ունի ակտիվացրած և’ «Սթարթ» փաթեթներից, և’ Գիգա 1¸ Գիգա 6 կամ Գիգա 15 փաթեթը, ապա միավորների սպառման առաջնահերթությունը կտրվի նվազագույն ծավալով փաթեթին:
  • Փաթեթի վավերականության ժամկետը լրանալուց հետո բոլոր չօգտագործված միավորները կզրոյանան:
  • Ամսվա ընթացքում (օր.`մայիսի 20-ին) փաթեթը ակտիվացնելու դեպքում, և’ փաթեթի գումարը կգանձվի¸ և’ միավորների ծավալը կտրամադրվի մինչև տվյալ ամսվա վերջի դրությամբ մնացած օրերին համապատասխան:
  • Փաթեթն միանալու դեպքում բաժանորդը չի վճարում 500 դրամ ամսավճարը:
  • Հետվճարային ցանկացած տիպի նոր համար գնելու դեպքում բաժանորդը կարող է ակտիվացնել փաթեթներից որևէ մեկը: Ակտիվ հեռախոսահամարով բաժանորդի կողմից «Սթարթ» փաթեթն ակտիվացնելու դեպքում, նա կարող է հրաժարվել փաթեթից և վերադառնալ գործող հետվճարային համակարգին:
  • Փաթեթում ներառված ծավալի մնացորդը ստուգելու համար բաժանորդը զանգահարում է` 111:
  • Ընթացիկ ամսվա դիմաց հաշվեգրված գումարը չվճարելու դեպքում (օր. մայիս ամսվա դիմաց), հաջորդ ամսվա 18-ին (օր. հունիսի 18) ելքային հեռախոսազանգի ծառայությունը միակողմանի կդադարեցվի, իսկ վերջինիս հաջորդող ամսվա 1-ին (օր. հուլիսի 1) այն կդադարեցվի երկկողմանի:
  • «Սթարթ» փաթեթներից հնարավոր է ակտիվացնել ընդամենը մեկ անգամ նույն ամսվա ընթացքում: 
  • Փաթեթը չապաակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա առաջին օրը առաջարկն ավտոմատ կերպով կվերաակտիվանա:
  • «Սթարթ» փաթեթից կարող են օգտվել միայն կորպորատիվ բաժանորդները:
  • Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից: 
  • Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: 
  • Տրամադրված րոպեներն սպառելուց հետո 1 րոպեի համար կգանձվի 16 դրամ:
  • Տրամադրված SMS-ներն սպառելուց հետո 1 SMS համար կգանձվի 8 դրամ:
  • Տրամադրված ծավալը սպառելուց հետո 1 ՄԲ-ի դիմաց կգանձվի 15 դրամ:      
  • Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն Արցախի տարածքում:                                                     
  • Տրամադրված միավորները չեն գործում ռոումինգում:  

Առաջարկը գործում է մայիսի 3-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ:


Հիմնական տեղեկությունների համար՝
info@kt.am
Բաժանորդների սպասարկման համար՝
customerservice@kt.am
Մամուլի համար՝ press@kt.am