Վաճառքի և սպասարկման խորհրդատու (պահուստային)

Բաժին` Կոմերցիոն

Ենթաբաժին` Բաժանորդների սպասարկում

Ստորաբաժանում` Սպասարկման կենտրոն

Մարտակերտի շրջան, գ. Հաթերք

 

Պաշտոնի նպատակը 

Իրականացնել ընկերության հաճախորդների սպասարկումը և ծառայությունների վաճառքը` սպասարկման կենտրոնի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով, բաժանորդների սպասարկման ենթաբաժնի ընթացակարգերի և ղեկավարության հրահանգների շրջանակներում:

 

Հիմնական գործառույթները

Վաճառքի իրականացում

  • Ֆիքսված հեռախոսագծերով ինտերնետ ծառայությունների տրամադրում:
  • Ինտերնետ ծառայության վերաբերյալ բոլոր տեսակի սարքերի վաճառք/տրամադրում:
  • Ֆիքսված, բջջային հեռախոսահամարների բոլոր ծառայությունների վաճառք, նշված ծառայությունների ակտիվացման և ապաակտիվացման կազմակերպում:
  • Լիցքավորման և Պրեմիում քարտերի վաճառքի իրականացում: 

Ծառայությունների տրամադրում

  • Ֆիքսված, անլար, բջջային` կանխավճարային և հետվճարային, հեռախոսահամարների տրամադրում և հեռախոսահամարների հետ կապված գործարքների իրականացում` քարտի փախարինում, վերականգնում, ժամանակավոր անջատում, և այլն:
  • Հեռախոսահամարների ամսավճարների և միջքաղաքային հեռախոսազանգերի դիմաց վճարների իրականացում: 

Տեղեկատվության տրամադրում հաճախորդներին

  • Բաժանորդներին նրանց հաշիվների, կանխիկ վճարումների, կարգավիճակի փոփոխության մասին տեղեկատվության տրամադրում:
  • Բաժանորդներին կանխավճարային քարտի բալանսի, կարգավիճակի, ժամկետների, սակագների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Բաժանորդներին նոր ծառայությունների և դրանց սակագնային պլանների մասին տեղեկացում` տրամադրելով համապատասխան թռուցիկներ: 

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Դրամական միջոցների հաշվառում:
  • Օրական հաշվետվությունների կազմում, ներկայացում:  

Այլ գործառույթներ

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում: 

Որակավորումներ և ունակություններ

  • Հայերեն, ռուսերեն, լեզուների իմացություն
  • MS Office ծրագրի լավ իմացություն
  • Միջնակարգ կրթություն

Հիմնական տեղեկությունների համար՝
info@kt.am
Բաժանորդների սպասարկման համար՝
customerservice@kt.am
Մամուլի համար՝ press@kt.am