ԲԲԿ տեղամասի սպասարկման ստորաբաժանման արհեստագետ 1

Պաշտոնը`  Արհեստագետ

Բաժին` Արհեստագիտական և տեղեկատվական համակարգերի բաժին

Ենթաբաժին` Գործառույթների ենթաբաժին

Ստորաբաժանում` ԲԲԿ տեղամասի սպասարկման ստորաբաժանման արհեստագետ


Պաշտոնի նպատակը`

Ապահովել ընկերության էլեկտրոնային սարքավորումների սպասարկումը նշված սարքավորումների անխափան աշխատանքը ապահովելու նպատակով` ընկերության ներքին ընթացակարգերի և ղեկավարության հրահանգների շրջանակներում:

Հիմնական գործառույթները`

Էլեկտրոմոնտաժային աշխատանքների իրականացում`

  • Էլեկտրոնային սարքավորումների տեղադրում, հաղորդալարերի մոնտաժում, ապամոնտաժում
  • Սնուցման աղբյուրների էլեկտրոնային հանգույցների սպասարկում 

Էլեկտրոնային սարքավորումների սպասարկում`

  • Էլեկտրոնային սարքավորումների պրոֆիլակտիկ ստուգում,  թերությունների հայտնաբերում և վերացում,  սարքավորումների վերանորոգում, փոխարինում  

Դիզ-գեներատորների սպասարկում`

  • Դիզ-գեներատորների էլեկտրոնային մասերի, ավտոմատ հեռակառավարվող սարքերի սպասարկում;  

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն`

  • Ամենամսյա հաշվետվության ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի
  • Ծախսված ապրանքանյութերի վերաբերյալ ամենամսյա հաշվետվությունների ներկայացում

Այլ գործառույթներ`

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում
  • ԲԲԿ-ներում տեխնիկական մաքրության ապահովում  

 

Որակավորումներ և ունակություններ`

  • Ռադիոէլեկտրոնիկայի և էներգետիկայի իմացություն
  • Հայերենի իմացություն 
  • Անգլերենի իմացություն 
  • MS Office լավ իմացություն
  • Միջին մասնագիտական տեխնիկական ռադիոէլեկտրոնիկայի որակավորում
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում