Արհեստագետ

Պաշտոնը`  Արհեստագետ

Բաժին` Արհեստագիտական և տեղեկատվական համակարգեր

Ենթաբաժին` Պլանավորում և ճարտարագիտություն

Ստորաբաժանում` Անշարժ կապի ինֆրակառուցվածքի պլանավորման ստորաբաժանում

Պաշտոնի նպատակը`

Պլանավորել և իրականացնել   անշարժ կապի նախագծերի մշակումը և քարտեզագրումը անշարժ կապի նոր ծածկույթների տրամադրման գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով` ընկերության ներքին ընթացակարգերի և ղեկավարության հրահանգների շրջանակներում:

Հիմնական գործառույթները.

Անշարժ կապի և օպտիկամանրաթելային նախագծերի մշակում

  • Տեղանքի ուսումնասիրում, չափագրում:
  • Համակարգչում տվյալների մուտքագրում և քարտեզի կազմում:
  • Ծրագրի համար նախատեսվող նյութերի ներկայացում:
  • AutoCAD գծագրում:

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Հաշվետվությունների ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի:  

Այլ գործառույթներ

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Վնասված մալուխների ուսումնասիրում, վնասի չափի որոշում և նախահաշվի կազմում: 
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում:

Որակավորումներ և ունակություններ.

  • Բարձրագույն
  • Անշարժ կապի ցանցի կառուցման կանոններ
  • Տեխնիկայի անվտանգության կանոններ 
  • Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office (լավ իմացություն)
  • Google Earth (լավ իմացություն)
  • Corel Draw (լավ իմացություն)
  • AutoCAD (լավ իմացություն)
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ, որից մինչև կես տարին` մասնագիտական անշարժ կապի նախագծման ոլոտում