Թելսելլ

 

Ղարաբաղ Տելեկոմի բջջային, քաղաքային և անլար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները ընկերության ավելի քան 350 վճարման տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ԼՂՀ-ում և Հայաստանի ամբողջ տարածքում:

Վճարման գործընթացը պահանջում է ոչ ավել քան 1 րոպե և հասանելի է 24/7 ռեժիմում: Դրամական միջոցները անմիջապես փոխանցվում են հաշվին: Համակարգի միջերեսը պարզ, հարմար և հասկանալի է յուրաքանչյուրի համար, առկա է «Լեզվի ընտրություն» ֆունկցիան: Գործարքի ավարտից հետո վճարողը ստանում է իր բջջային համարին SMS-ծանուցում` վճարման վավերապայմաններով: Օպերատորի կոճակը տեղադրված է «Բջջային կապ» և «Կոմունալ վճարումներ» բաժիններում: