Առաքելություն

Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր նպատակն է Կովկասյան տարածաշրջանում դառնալ հեռահաղորդակցության առաջնակարգ կազմակերպություն: 

Սկսած այն պահից, երբ մենք կազմեցինք Լեռնային Ղարաբաղում զարգացած հեռահաղորդակցության համակարգ ստեղծելու նախագիծը՝ ոգևորված մեր նախագահի անսասան ուժով և Արցախի Հանրապետության ինքնորոշման հավատքով, միտք է ծագել իրականություն դարձնել, իսկ հետագայում մեր առաքելությունը դարձնել հեռահաղորդակցության զարգացումը Արցախում: