«Միքս» սակագնային պլան

Միայն ապրիլի 6-ից հունիսի 30-ը միացեք «Միքս» սակագնային պլանին և ստացեք րոպեներ դեպի Արցախ և ՀՀ, ներցանցային SMS-ներ ու շարժական համացանցի ծավալ:

Սակագնային պլանի անվանում Համացանցի ծավալ, ԳԲ Ներցանցային SMS-ներ Րոպեներ դեպի Արցախ և ՀՀ Վավերականության ժամկետ Սակագին
«Միքս Ա» 5 100 150 Ընթացիկ ամսվա վերջ 1,900 դրամ
«Միքս Բ» 10 200 700 Ընթացիկ ամսվա վերջ 2,900 դրամ
«Միքս Գ» 20 300 1000 Ընթացիկ ամսվա վերջ 4,900 դրամ 
  • Տվյալ առաջարկը հասանելի է միայն հետվճարային բաժանորդների համար:
  • Սակագնային պլանը գործելու է ակտիվացման պահից մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը ներառյալ (23:59:59):
  • Սակագնային պլանում ներառված րոպեները կսպառվեն միայն տրամադրված անվճար 180 րոպեն սպառելուց հետո:
  • Սակագնային պլանում ներառված SMS հաղորդագրությունները կսպառվեն միայն տրամադրված անվճար 50 SMS-ն սպառելուց հետո:
  • Սակագնային պլանում ներառված շարժական համացանցի ծավալը կսպառվի միայն տրամադրված անվճար 1 ԳԲ-ն սպառելուց հետո:
  • Տրամադրված րոպեներն սպառելուց հետո 1 րոպեի համար կգանձվի 16 դրամ:
  • Տրամադրված SMS-ն սպառելուց հետո 1 SMS համար կգանձվի 8 դրամ:
  • Տրամադրված ծավալը սպառելուց հետո 1 ՄԲ-ի դիմաց կգանձվի 15 դրամ:
  • Սակագնային պլանի ակտիվացման համար բաժանորդը պետք է անձնագրով (անձը հաստատող փաստաթղթով) այցելի ՂՏ սպասարկման կենտրոն: Սակագնային պլանը փոխելու համար բաժանորդը պետք է անձնագրով (անձը հաստատող փաստաթղթով)  ներկայանա ՂՏ սպասարկման կենտրոն:
  • Բաժանորդը կարող է ակտիվացնել տվյալ սակագնային պլանն անվճար տրամադրվող 180 րոպեի և 50 SMS–ի, ինչպես նաև 1 ԳԲ-ի հետ միաժամանակ կամ կարող է ակտիվացնել դրանք սպառելուց անմիջապես հետո:
  • Եթե բաժանորդն ունի ակտիվացրած և’  «Միքս» սակագնային պլաններից, և’ Գիգա 6 կամ Գիգա 15 փաթեթը, ապա միավորների սպառման առաջնահերթությունը կտրվի նվազագույն ծավալով փաթեթին:
  • Սակագնային պլանի վավերականության ժամկետը լրանալուց հետո բոլոր չօգտագործված միավորները կզրոյանան:
  • Ամսվա ընթացքում (օր.` ապրիլի 20-ին) սակագնային պլանը ակտիվացնելու դեպքում, սակագնային պլանի գումարը կգանձվի օգտագործված օրերի համար:
  • Սակագնային պլանին միանալու դեպքում բաժանորդը չի վճարում 500 դրամ ամսավճարը:
  • Նոր համար գնելու դեպքում բաժանորդը պարտադիր պետք է ակտիվացնի սակագնային պլաններից որևէ մեկը: Իսկ ակտիվ բաժանորդի կողմից «Միքս» սակագնային պլանն ակտիվացնելու դեպքում, նա չի կարող հրաժարվել և վերադառնալ գործող հետվճարային համակարգին: Ինչպես նաև գործող բոլոր հետվճարային բաժանորդները, շնորհիվ ՂՏ մարքեթինգային արշավի և իրազեկման, մինչև տարվա վերջ անցում կկատարեն սակագնային պլանի:
  • Սակագնային պլանում ներառված ծավալի մնացորդը ստուգելու համար բաժանորդը զանգահարում է` 111:
  • Գործող ամսվա դիմաց գումարը չվճարելու դեպքում (օր. ապրիլ ամսվա դիմաց), հաջորդ ամսվա 18-ին (օր. մայիսի 18) միակողմանի կանջատվի, իսկ մյուս ամսվա 1-ին (օր. հունիսի 1) կանջատվի երկկողմանի:
  • «Միքս» սակագնային պլաններից հնարավոր է ակտիվացնել ընդամենը մեկ անգամ նույն ամսվա ընթացքում: 
  • «Միքս» սակագնային պլանից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձ-բաժանորդները:                                                               
  • Տրամադրված միավորները չեն գործում ռոումինգում: 



Հիմնական տեղեկությունների համար՝
info@kt.am
Բաժանորդների սպասարկման համար՝
customerservice@kt.am
Մամուլի համար՝ press@kt.am