Ծառայության նկարագիր
eSIM -ը նույն քարտն է, և իր հնարավորություններով նույնական է ֆիզիկական Sim քարտին, սակայն սովորական քարտից տարբերվում է միայն պլաստիկի բացակայությամբ:
Ի լրումն սմարթֆոնների, այլ սարքեր, ինչպես օրինակ՝ խելացի ժամացույցները, պլանշետները, համակարգիչները և նոութբուքները, նույնպես օժտված են eSim տեխնոլոգիայով:
- eSIM քարտատեսակը հնարավոր է ակտիվացնել, եթե Ձեր հեռախոսն ունի eSim տեխնոլոգիա:
- Սովորական քարտից անցումը eSIM-ի հնարավոր է թե՛ նոր և թե՛ գործող հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար:
- eSIM-ը հնարավորություն է տալիս մեկ հեռախոսում ունենալ մի քանի հեռախոսահամար և ցանկացած պահի ակտիվացնել դրանցից մեկը:
- eSIM-քարտը ակտիվացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ղարաբաղ Տելեկոմի Վ. Մամիկոնյան 23 հասցեի սպասարկման կենտրոն:
- Sim քարտի փոխարինումը eSIM-ի, ինչպես նաև նոր բաժանորդագրությունը արժե 500 դրամ:
- Բջջային սարքը փոխելու դեպքում պետք է հին սարքից հեռացնել eSIM-պրոֆիլը և նոր սարքում օգտագործել նույն QR-կոդը՝ պրոֆիլը նորից ակտիվացնելու համար։
- QR-ը հնարավոր է օգտագործել 5 անգամ: