Ծառայության օգտագործման պայմաններ
Ի գիտություն ֆիքսված համացանցի ծառայության բաժանորդների, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բոլոր այն բաժանորդները, որոնց համացանցի ծառայությունը կանջատվի պարտքի դիմաց, կանցնեն վճարման կանխավճարային համակարգի:
Մեկ ամսվա պարտքի առկայության դեպքում բաժանորդը կանխավճարային համակարգի կանցնի պարտքը մարելուց և համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ պարտքի դիմաց համացանցի ծառայության հետագա առաջին անջատման պահից:
Պարտքի դիմաց երկու ամիս և ավելի ժամկետով անջատված համացանցի ծառայության դեպքում, բաժանորդը կանխավճարային համակարգի կանցնի պարտքը մարելու և/կամ համաձայնագիրը ստորագրելու պահից:
Պարտքը մարելու համար բաժանորդը պարտավորված կլինի անձնագրով ներկայանալ Ղարաբաղ Տելեկոմի ցանկացած սպասարկման կենտրոն և/կամ կնքել համապատասխան համաձայնագիր:
Եթե բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությունը հարգելի պատճառներով անհնար է, համաձայնագիրը կարող է ստորագրել համացանցի ծառայության մատուցման հասցեով գրանցված կամ բնակվող անձը: