Նորություններ
Հունվարի 28-ի աշխատանքային ռեժիմ
27 հունվարի 2022
Հարգելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 28-ին՝ Հայրենյաց Պաշտպանի օրվա առթիվ, Ստեփանակերտ քաղաքում Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կենտրոններից կգործի միայն Վ. Մամիկոնյան 23 հասցեում տեղակայված սպասարկման սրահը:

Շրջանների սպասարկման սրահները կաշխատեն համաձայն հաստատված ժամանակացույցի: Շրջանների բոլոր կրպակները չեն գործի:
Կիսվել