Կանխավճարային հեռախոսահամարի հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել *122# հրահանգը, զանգահարել Զանգի կենտրոն 111 հեռախոսահամարով, կամ այցելել «Ղարաբաղ Տելեկոմի» ցանկացած Սպասարկման կենտրոն։
Հետվճարային հեռախոսահամարի հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել *133# հրահանգը, զանգահարել Զանգի կենտրոն 111 հեռախոսահամարով, կամ այցելել «Ղարաբաղ Տելեկոմի» ցանկացած Սպասարկման կենտրոն։
Կանխավճարային հեռախոսահամարից Միքս սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է հավաքել *444*1900#, *444*2900#, *444*4900# կամ *444*7900# հրահանգներից որևէ մեկը:
Հետվճարային հեռախոսահամարից Միքս սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ ցանկացած Սպասարկման Կենտրոն կամ զանգահարել 111: