Մեր մասին
2002 թվականի փետրվարի 1-ը Ղարաբաղ Տելեկոմի համար դարձավ պատմական օր. այն նշանավորվեց բջջային առաջին զանգով:

Սկսած 2002 թվականի փետրվար ամսից, երբ Ղարաբաղ Տելեկոմը սկսեց իր գործունեությունը, ընկերությունը պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր` նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը Արցախի Հանրապետությունում` ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը և ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ:
  • 2002սկսած
  • 98%բջջային ծածկույթ

     

Իր գործունեության սկզբից ընկերությունը սկսեց տրամադրել բջջային և անշարժ հեռախոսային ծառայություններ: Իսկ արդեն 2002 թվականի հոկտեմբերից Ղարաբաղ Տելեկոմը սկսեց տրամադրել ինտերնետի ծառայություններ Ստեփանակերտում և 2003 թվականի հունվարից՝ բոլոր շրջաններում: 2003 թվականի ապրիլից ընկերությունը բացեց առաջին ինտերնետ-սրահները:

 

Չնայած Լեռնային Ղարաբաղի բարդ ռելիեֆի, Ղարաբաղ Տելեկոմը հաջողությամբ է ապահովում ցանցային ծածկույթը ամբողջ տարածքում` շրջաններում կառուցելով բջջային հեռախոսակապի նոր կայաններ: Դրանց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 98 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

Արմատական վերակառուցման և ընդլայնման ենթարկվեցին մայրաքաղաք Ստեփանակերտի, բոլոր շրջկենտրոնների և խոշոր գյուղական բնակավայրերի ֆիքսված հեռախոսակապի գծային ցանցերը: Անալոգային ավտոմատ հեռախոսակայանը փոխարինվեց թվային հեռախոսակայանով, որը հնարավորություն տվեց մատուցել բաժանորդներին բազմաթիվ նոր որակյալ ծառայություններ:

 

Նոր հեռախոսակայանի բոլոր բաժանորդների համար հնարավորություն ստեղծվեց օգտվել ինտերնետ ծառայությունից: Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացվել են ինտերնետ-հոսքի ծավալները:

 

Ղարաբաղ Տելեկոմի առաքելությունը և ջանքերը հետապնդում են մեկ նպատակ` լինել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջնակարգ ընկերություն` ապահովելով Արցախն անխափան կապով արտաքին աշխարհի հետ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ղարաբաղ Տելեկոմի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և միշտ պատրաստ ենք մեծ ուրախությամբ լսել և ընդունել Ձեր առաջարկությունները:

 

Ղարաբաղ Տելեկոմի Ղեկավարություն